Պատանի ծանրորդները պայքարելու են օլիմպիական վարկանիշի համար

23:55 - 11 Փետ, 2017

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ընթանում է ծանրամարտի  Մ17 տարեկան պատանիների Հայաստանի առաջնությունը:

62 կգ քաշային կարգում առաջին տեղը զբաղեցրեց Բաբկեն Բագրատյանը (230 կգ, երկամարտ), երկրորդ հորիզոնականը՝ Վարուժան Ղուկասյանը (217կգ), իսկ երրորդ տեղը բաժին հասավ Մովսես  Երանոսյանին (207կգ):

69 կգ քաշային կարգում հաղթեց Ռաֆիկ Հարությունյանը (287 կգ, երկամարտ), երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար  Արմեն Գրիգորյանը (283 կգ) և Գևորգ Ղահրամանյանը (234) կգ:

77 կգ քաշային կարգում հաղթող դարձավ 2016 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն Կարեն Մարգարյանը (285 կգ), երկրորդ տեղը զբաղեցրեց  Արա Աղանյանը (267 կգ), երրորդը՝ Տիգրան Ամիրյանը (263 կգ):

Թովմաս Մելիքյանը հաղթող ճանաչվեց 85 կգ քաշային կարգում (261կգ, երկամարտ): Առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Հայկ Մանուկյանը (240կգ), իսկ Էրիկ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր (224կգ):

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատանիների հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանը նշեց, որ  հանրապետության առաջնության մակարդակով  մարզիկները լավ արդյունքներ են ցուցադրել: Նա իր գոհունակությունը հայտնեց 69 կգ քաշային կարգում հաղթող ճանաչված գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանից, Արմեն Գրիգորյանից և Եվրոպայի չեմպիոն Կարեն Մարգարյանից: 

Առջեւում պատանի ծանորդներին սպասվում է 2 ուսումնամարզական հավաք, իսկ ապրիլի 1-ին հավաքականը կմեկնի Թաիլանդ՝ պայքարելու 2 օլիմպիական վարկանիշերի համար:

Վաղը, առաջնության վերջին օրը պայքարի մեջ կմտնեն 94 կգ եւ +94 կգ քաշային կարգերում հանդես եկող ծանրորդները:

Այլ նորություններ