Սմբատ Մարգարյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր

09:35 - 04 Հոկ, 2015

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ,56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 241 կգ (102+139)՝ գրավելով երկրորդ տեղը:

Պոկում վարժությունում Մարգարյանը ցուցադրեց 5-րդն արդյունքը, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում մեր երկիրը ներկայացնելու է նաև 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը:

Այլ նորություններ