«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյան

11:15 - 08 Հուն, 2016

Ռիո դե ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և  նրանց օլիմպիականների լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի  համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն է (69 կգ): Վլադիմիրը Երևանից է, ծնվել է 1991 թվականին: Բռնցքամարտն ընտրել է, քանի որ հայրը ևս բռնցքամարտով է զբաղվել: Ինչպես այս սպորտաձևի շատ մարզիկների, այնպես էլ նրա սիրած բռնցքամարտիկը Մուհամեդ Ալին է: Վլադիմիրը նպատակասլաց և չհանձնվող անձնավորություն է, բացի այդ, առաջին հայացքից շատ լուրջ տեսք ունեցող մարզիկը սուր հումոր ունի: Մեր նկարահանման ամբողջ ընթացքում չէր դադարում կատակել և բարձր տրամադրություն փոխանցել բոլորիս: Մեր հերոսը սիրում է նաև գրքեր կարդալ:  

 -Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Թալիսման չեմ տանում հետս՝ խաչս է:

-Ո՞ւմ կուզեիր կողքիդ կամ հանդիսականի մեջ տեսնել:

-Ռոնալդինիոյին (ծիծաղում է): Հայրիկիս, կցանկանիայի, որ նա կողքիս լիներ:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Ռինգից դուրս գալուց հետո առաջինն ում հանդիպեմ՝ ընկեր Աղամալյանին (խմբ. հավաքականի մարզչին):

րեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը:

-Տոն, քրտնաջան աշխատանք և պայքար:

նչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:

-Լավ մասնակցությամբ:

«Ճանապարհ դեպի Ռիո». Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյան
Պաշտոնական գործընկեր՝ Ucom 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ