Համահայկական 7-րդ ամառային խաղերը տեղի կունենան Արցախում

16:40 - 01 Հուն, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նորակառույց «Օլիմպավան»-ում տեղի է ունեցել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության Գործադիր կոմիտեի նիստը:

Նիստի ընթացքում ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանն առաջարկել է Համահայկական 7-րդ ամառային խաղերն անցկացնել Արցախում: Առաջարկը մեծ ոգևորությամբ է ընդունվել բոլոր ներկաների կողմից: «Սա պատմական որոշում կլինի` մեր գաղափարների իրագործման հիմքն է: Այս որոշումն իրապես կարտացոլի մեր նպատակը` «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը»,- նշել է Զաքարյանը:

Գործադիր կոմիտեի անդամները քննարկել են նաև Արցախում անցկացվելիք խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված խնդիրները, դրանց լուծման տարբերակները:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու հարցը դրվել է քվեարկության և անցել միաձայն:

ՀԽՀԿ գործկոմի նիստում քննարկվել է նաև Համահայկական 2-րդ ձմեռային խաղերի անցկացման հարցը: Արդյունքում որոշում է կայացվել Համահայկական 2-րդ ձմեռային խաղերն անցկացնել 2018թ. փետրվարին` Ծաղկաձորում:

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ