
Գերմանիայի օլիմպիական սպորտի կոնֆեդերացիան (DOSB) հայտարարել է 2031թ. Եվրոպական հինգերոդ խաղերը հյուրընկալելու մտադրության մասին:
Հայտի ներկայացման փաստաթուղթը արդեն ուղարկվել է Եվրոպայի օլիմպիական կոմիտե:
Եվրոպական խաղերի հնարավոր կազմակերպումը կապված է խոշոր մարզական միջոցառումների ազգային ռազմավարության հետ:
ԵՕԿ-ի սպորտային տնօրեն Պետեր Բրյուլը ասել է, որ գերմանական տարբերակը գրավիչ կլինի և ուրախ են, որ այդ երկիրը նպատակ է դրել հինգերորդ խաղերը հյուրընկալելու համար:
Գերմանիայի դաշնության ռազմավարությունը կառուցված է այն գաղափարի վրա, որ խոշոր միջոցառումները կարող են դրական ազդեցություն թողնել մրցակցությունից դուրս՝ ինտեգրումից, ներառումից և քաղաքացիների մասնակցությունից մինչև տրանսպորտ, հարմարություններ, կլիմա, ռեսուրսներ և երկրի միջազգային հեղինակություն։
Հիշեցնենք, որ չորրորդ խաղերը կանցկացվեն Ստամբուլում ՝ 2027թ. հունիսի 16 -27-ը, որի ընթացքում կորոշվի նաև հինգերորդ խաղերի մրցավայր երկիրը: