
Հայտնի է դարձել Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի խաղերի ժամանակացույցը` Եվրոպայի առաջնության որակավորման 2-րդ փուլում։
Մեր թիմն ընդգրկված է B լիգայի B 6 խմբում: Մրցակիցներն են Ալբանիայի ու Կիպրոսի հավաքականները:
Ժամանակացույցը հետևյալ տեսքն ունի.
11․11․2026 - Ալբանիա - Կիպրոս
14․11․2026 - Ալբանիա - Հայաստան
17․11․2026 - Կիպրոս - Հայաստան
Հանդիպումները կկայանան Կիպրոսում: