LA – 28 - Ի ԾՐԱԳՐՈՎ

15:17 - 10 Հուն, 2026

Լոս Անջելեսի 2028թ. ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հաստատել է խճուղային հեծանվավազքի մրցումների մեկնարկի և ավարտի վայրերը:

Մարզիկները կմրցեն քաղաքային և լեռնալանջային տեղանքների բազմազանությամբ՝  Խաղաղ օվկիանոսի ափից մինչև Լոս Անջելեսին նայող բլուրները:

Մրցավազքը կսկսվի Լոս Անջելեսի կենդանաբանական այգուց և կավարտվի Գրիֆիթի աստղադիտարանում: Լրացուցիչ տեղեկություններ  կտրվեն  2026թ. վերջին:

Օլիմպիական խճուղային  հեծանվավազքի  մրցումները ( կանանց և տղամարդկանց )  տեղի կունենան  երկու օրվա ընթացքում՝ 2028թ.  հուլիսի 22-ին և 23-ին:  

Ճանապարհների փորձարկումը նախատեսված է 2028թ. հուլիսի 19-ին:

Այլ նորություններ