
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև հունիսի 10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներից առաջ։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կնախապատրաստվի երկու կարևոր խաղի։ Նախ ՝ հունիսի 5-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, մեր թիմը կընդունի Ղազախստանի, իսկ չորս օր անց, Վրաստանում կհանդիպի Բելառուսի ընտրանու հետ:
Հավաքին մասնակցում են ինչպես հայկական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստուհիները, այնպես էլ լեգեոներներ՝ Ռուսաստանից ԱՄՆ-ից, Անգլիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Ավստրալիայից: