ՀԻՆԳ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

10:27 - 01 Հուն, 2026

Վրաստանում  անցկացվեց Իրակլի Աբաշիձեի անվան կանանց բռնցքամարտի  միջազգային մրցաշար:

Հայաստանի  կանանց թիմի   գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի սանուհիներից հինգը դարձան մեդալակիր:

Հաղթող ճանաչվեցին Հեղինե Պետրոսյանը / 48 կգ / և Լուսյա Ավետիսյանը  / 54 կգ /: Երկրորդ տեղով բավարարվեցին Լուիզա Գրիգորյանը և Լիլիթ Միքայելյանը, իսկ Անի Մուրադյանը կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին:

 

Այլ նորություններ