
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը: Նա ինը հնարավորից վաստակել է յոթ միավոր: Նույնքան միավորով չորրորդն է ճանաչվել Մամիկոն Ղարիբյանը:
Լավագույն եռյակը դասավորվել է հետևյալ հաջորդականությամբ. Ֆրեդերիկ Սվանե, Հայկ Մարտիրոսյան և Յան Նեպոմնյաշչի:
Մեր երկրից հանդես եկան նաև Էմին Օհանյանը և Սարգիս Մանուկյանը: Նրանք վաստակեցին 5.5-ական միավոր։