
Ծաղկաձորում անցկացված հավաքից հետո, բռնցքամարտիկները մարզումները շարունակում են մայրաքաղաքի Օլիմպավանում:
Ամեն ջանք գործադրվում է, որ մարզիկ – մարզուհիները հաջող մասնակցություն ունենան Բրազիլիայում ապրիլի 20 –ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:
Մարզիչներն արդեն հրապարակել են կազմերը:
Կանանց թիմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Էլիդա Քոչարյանը (65 կգ)։
Տղամարդկանց պայքարին կմասնակցեն Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ)։
ՀՀ պատվիրակությունը մրցավայր կմեկնի ապրիլի 17-ին։
Արժե նշել, որ գավաթի խաղարկության հաջորդ փուլերը կանցկացվեն ՉԻնաստանում / հունիսի 15 -ին / և երրորդը՝ ՝ Տաշքենդում / նոյեմբերի 25 -ին /:
Երեք մրցաշարերի հանրագումարով կորոշվեն աշխարհի գավաթակիրները: