ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

09:57 - 08 Ապր, 2026

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Դավիթ Կիխյանը նշանակվել է զարգացման և մրցավարների ծրագրերի ղեկավար։

Դավիթ Կիխյանը FIBA-ի միջազգային կարգի մրցավար է և մարզաձևում ունի երկարամյա փորձ։Նա պատասխանատու կլինի բասկետբոլի զարգացման ծրագրերի համակարգման, ինչպես նաև մրցավարների պատրաստման և առաջխաղացման գործընթացների համար։

Նրա գործունեության հիմնական ուղղություններն են՝ թիմերի ձևավորում և զարգացում մարզերում, մրցավարների պատրաստման և զարգացման ծրագրերի իրականացում, մարզիչների կրթական ծրագրերի կազմակերպում և Մ10 և Մ12 տարիքային խմբերում լիգաների զարգացում:

 

Այլ նորություններ