ԳՈՀԱՑՆՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ

09:37 - 06 Ապր, 2026

Կահիրեում  շարունակվում է  սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ  փուլը:

Հայ մարզասերին կրկին ուրախացրեց մեր պատվիրակ, 18 –ամյա  Համլետ Մանուկյանը: Նա հանդես եկավ նժույգթափերում, վաստակեց  14.800 միավոր և կանգնեց պատվո պավանդանի առաջին աստիճանին:

Եզրափակիչին մասնակցելու իրավունք էր ստացել նաև Մամիկոն Խաչատրյանը, որն այս անգամ  հայտնվեց չորրորդ հորիզոնականում:

Օղակներ մրցաձևում   եզրափակիչ էին մտել  Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։ Վերջինս արծաթե մեդալակիր է դարձել, իսկ Դավթյանը չորրորդ արդյունքն է ցույց տվել և այսօր կմասնակցի  հենացատկի եզրափակիչին:  

 

Այլ նորություններ