ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ ՝ ՄԱՐՏԻ 12 – ԻՆ

15:17 - 03 Մար, 2026

ՀՖՖ –ն հայտնում է, որ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 2024–2025 թթ. խաղարկության հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Կմրցեն Fastex Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոան» և փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան»։ Վիճակահանությամբ՝ դաշտի տերը կլինի Սանդրո Պերկովիչի թիմը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող սուպերգավաթակիրը «Արարատ-Արմենիան» է։ 

Այլ նորություններ