ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՐԱԿԱԳԾՈՒՄ

10:27 - 02 Մար, 2026

Երևանի մարզահամերգային համալիրում շարունակվում է Եվրոպայի հրաձգության առաջնությունը՝ 10մ. հեռավորությունից:  

Հայաստանի հավաքականի հաշվեկշռում  արդեն մեդալներ են գրանցվել:

Կանանց շարժվող թիրախ նորմալ վազք  մրցաձևում  սպասելիքները լիովին արդարացրին  Լիլիթ Մկրտչյանը և  Գոհար Հարությունյանը: Նրանք մտան եզրափակիչ և միմյանց միջև որոշեցին ոսկե մեդալակրին: Այդ պատվին արժանացավ Լիլիթը, որը հաղթեց թիմակցին / 8 : 6 /, գրավեց առաջին տեղը և արդեն չորրորդ անգամ նվաճեց հին աշխարհամասի ուժեղագույնի կոչումը:

Պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեց Գոհարը, որի շահած արծաթե պարգևը նույնպես ձուլված է ազնիվ մետաղից: Վարժությունում երրորդը ճանաչվեց  ուկրաինուհի Մարգարիտա Կարկանին:

Երիտասարդ աղջիկների պայքարում << ոսկին  ու արծաթը սեփականացրին >>    Հայաստանի  ներկայացուցիչներ, մեկ այլ Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը:

 

Այլ նորություններ