ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

15:37 - 25 Փետ, 2026

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ներկայացրած  հաղորդագրությունում  ասվում է, որ Միլանո Կորտինա  - 2026-ը նշանավորվել է  դեպի Եվրոպա ՝ ձմեռային օլիմպիական խաղերի վերադարձով: 

Հին աշխարհամասի  մարզիկներն ու երկրպագուները  25 –րդ ձմեռային համաշխարհային մարզահանդեսում ցուցադրել են անհավանական բարձր արդյունքներ և ստեղծել կենսուրախ մթնոլորտ։

Եվրոպացի օլիմպիականները նվաճել են  234 մեդալ, որը կազմում է ընդհանուր թվի ավելի քան երկու երրորդը՝ 67%։

Նշվել է, որ եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի (EYOF) 10 ոսկե մեդալակիրներ արժանացել են Միլան Կորտինայի  չեմպիոնի կոչմանը՝ այդկերպ  ընդգծելով մայրցամաքում տաղանդավոր երիտասարդ մարզիկների  ուժը։

Հաջորդ ձմեռային օլիմպիական խաղերը նույնպես կանցկացվեն Եվրոպայում՝ Ֆրանսիական Ալպերում, 2030թ., որտեղ ենթադրվում է Բրաշով -  2027թ. / Ռումինիա /  և Լիբերեց -  2029թ. / Չեխիա /  ձմեռային օլիմպիական փառատոների բազմաթիվ մարզիկների մասնակցությունը:

Այլ նորություններ