ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՔԱՐԵՑ

11:07 - 17 Փետ, 2026

Իտալիայում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերում մարտական բնավորություն ցույց տվեց ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Նա սկզբում գոհացնող ելույթ ունեցավ հսկա որորավայրէջք մրցաձևում , իսկ երեկ հուսալի պայքար մղեց ոլորավայրէջքում:

Առաջին մեկնարկում հայտավորված 96 մարզիկներից 52 –ը չկարողացան հաղթահարել տարածությունը, դուրս մնացին հաշվարկից, իսկ 44 հաջողակների մեջ Հարությունը զբաղեցրեց 37 –րդ հորիզոնականը:

Երկրորդ << մոտեցումով >>  մեր պատվիրակը դարձյալ հաղթահարեց տարածությունը, բայց քանի որ շրջանցել էր մրցուղու դարպասներից մեկը, ուստի մրցակարգի համաձայն՝ որակազրկվեց: Այնուհանդերձ մեր ներկայացուցչի ելույթները վկայեցին, որ նա օժտված մարզիկ է, դրսևորում է համառություն, համարձակություն, կարող է զարգացնել վարպետությունը ու ավելի բարձր արդյունքներ գրանցել:

Այլ նորություններ