
Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 16 տարեկան բասկետբոլիստների C դիվիզիոնի առաջնության վիճակահանությունը, որտեղ Հայաստանը ներկայացրեց ՀԲՖ վարչական և միջազգային կապերի համակարգող Մերի Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ստուգատեսը կանցկացվի հուլիսի 4–12-ը ՝ Երևանում:
ՀՀ տղաների հավաքականն ընդգրկվել է B խմբում: Մրցակիցներն են Ջիբրալթարի, Անդորրայի, Մալթայի և Մոնակոյի թիմերը:
Հայտնի են Մ16 և Մ18 տարեկան աղջիկների հավաքականների մրցակիցները: Մերոնք ընդգրկվել են C դիվիզիոնի B ենթախմբում և կմրցեն Ալբանիայի, Մոլդովայի և Ջիբրալթարի պատվիրակների հետ:
Հանդիպումները կկայանան 2026թ. հուլիսի 7–12-ը՝ Թա-Քալիում (Մալթա)։
Մ18 տարեկան աղջիկների մեր հավաքականը նույնպես հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում և կմրցի Կոսովոյի, Վրաստանի և Ջիբրալթարի թիմերի հետ։
Խաղերը նշանակված են հուլիսի 21–26-ը, Պեժայում (Կոսովո)։
Մ18 տղաները հայտնվել են C դիվիզիոնի A ենթախմբում:Մրցակիցներն են Կոսովոյի, Անդորրայի և Ջիբրալթարի ընտրանիները:
Մրցամարտերը կկայանան հուլիսի 21–26-ը, Շկոդրայում (Ալբանիա)։
Մ20 տարեկաններն ընդգրկված են B դիվիզիոնի C ենթախմբում, որտեղ մրցակիցներն են Իսլանդիայի, Պորտուգալիայի, Կոսովոյի, Բոսնիա - Հերցեգովինայի և Կիպրոսի հավաքականները։
Մրցաշարը տեղի կունենա հուլիսի 10–19-ը,՝ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում: