Ռոբերտ Հովհաննիսյանը 13-րդն է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում

18:45 - 23 Մայ, 2016

Կոսովոյի Գժակովո քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը (7,5 միավոր) զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը:

Վերջին տուրում Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց Դանիան ներկայացնող Տարի Արյանի հետ: Արման Փաշիկյանը (35-րդ տեղ) պարտվեց: Ոչ-ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյանը (24-րդ տեղ), Զավեն Անդրիասյանը (30-րդ տեղ), Մանուել Պետրոսյանը (47-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը (39-րդ տեղ): Հաղթանակ տոնեցին Հրանտ Մելքումյանը (36-րդ տեղ) և Հովհաննես Գաբուզյանը (43-րդ տեղ):

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն դարձավ Էռնեստո Ինարկիևը, ով 11 հնարավորից հավաքեց 9 միավոր:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ