ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄՕԿ – Ի ԳՈՐԾԿՈՄԸ

11:47 - 18 Դեկ, 2025

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը  հաստատել է 2028թ. ամառային օլիմպիական խաղերի որակավորման առաջին համակարգերը:

Շվեյցարիայի  Լոզան քաղաքում կայացած նիստի ժամանակ ներկայացվել և հաստատվել են մի խումբ  մարզաձևերի և մրցաձևերի որակավորման կանոնները, օրինակ ՝  բադմինթոն, բասկետբոլ, 3x3 բասկետբոլ, BMX, խճուղային հեծանվավազք, հրապարակային հեծանվավազք, լեռնային հեծանվավազք, կանոէ և թիավարություն, ձիասպորտ, սուսերամարտ, հանդբոլ, մականախաղ, ձյուդո, ժամանակակից հնգամարտ, լող, բաց ջրերում լող, ռեգբի յոթնյակ, առագաստանավային սպորտ, հրաձգություն, թհեքվոնդո, վոլեյբոլ և լողափնյա վոլեյբոլ . . . 

Մնացած մարզաձևերի որակավորման համակարգերը նախատեսված է ներկայացնել ՄՕԿ – ի  գործկոմի վերանայմանը ՝ 2026թ. սկզբին։

Մարզաձևերի մեծ մասի համար  նախատեսված 2028թ. որակավորումը հիմնված է նախորդ օլիմպիական խաղերում օգտագործված, ապացուցված և հաջողությամբ կիրառված ընտրության մոդելների վրա։ Կանոնները  հաստատելու է ՄՕԿ-ը:  

 

Այլ նորություններ