
Իտալիայի պետական դրամահատարանը սկսել է առաջիկա ձմեռային օլիմպիական խաղերի մեդալների արտադրությունը: Դրանք ավելի թանկ կլինեն, քան << Փարիզ – 2024 >> – ն էր:
Իտալիայում 2026թ. կայանալիք ձմեռային 25 –րդ մարզահանդեսի մեդալներն ունեն երկու փոխկապակցված կեսեր: Սկավառակները պատրաստված են արտադրական թափոններից:
Հարկ է նշել, որ մինչև 1912 թվականը ոսկե մեդալները պատրաստվել են մաքուր ոսկուց։ Դրանից հետո ձուլվել են արծաթից և պատվել են վեց գրամ մաքուր ոսկով: Այդ մասին նշված է միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական ուղեցույցներում։
Ընթացիկ գներով, 2026թ. չեմպիոնների պարանոցները զարդարող ոսկե մեդալներից յուրաքանչյուրը կպարունակի ավելի քան 800 դոլար արժողությամբ ոսկի։
Արծաթե մեդալները հիմնականում պատրաստված են ստերլինգյան արծաթից՝ համաձուլվածք, որը սովորաբար պարունակում է պղինձ, օգնում է դիմակայել մաշվածությանը և պահպանել թանկարժեք մետաղի փայլը։