ԿԱՅՈՒՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ

11:47 - 12 Դեկ, 2025

Ինչպես հայտնի է,  ՄՕԿ - ը  Ֆրանսիայի Ալպերը  ճանաչել  է  2030 թ.  ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք:

ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը  օրերս ավարտել է  իր առաջին այցը մարզահանդեսը հյուրընկալող  քաղաք և հաստատել է  նախապատրաստական աշխատանքների կայուն  առաջընթացը:

Ստուգատեսի համակարգող հանձնաժողովի նախագահ Պիեռ-Օլիվիե Բեքերս-Վիեժանը նկարագրել է  հայեցակարգը. «Խաղերը կմիավորեն տարածաշրջանի ձմեռային  մարզաձևերի ժառանգությունը նորարարության, կայունության և ապակենտրոնացված իրականացման մոդելի հետ։ Այստեղ՝ Ֆրանսիայի  Ալպերում, մենք խոսում ենք օրինակելի նախագծի մասին, որը մեծապես հենվում է առկա ենթակառուցվածքների վրա: Այս մոտեցումը լիովին համապատասխանում է հյուրընկալող տարածքների նկրտումներին, իրականությանը և մարտահրավերներին»:

Այլ նորություններ