ԳՆԱՀԱՏԵԼ ՁՄԵՌԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

11:17 - 13 Նոյ, 2025

Ձմեռային օլիմպիական միջազգային մարզաձևերի ֆեդերացիաները իրենց ուղերձում  դեմ են արտահայտվել ամառային միջազգային ֆեդերացիաների մարզաձևերը  ձմեռայինի  ծրագրում ներառելուն:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Քիրստի Քովենթրիի  ստեղծած աշխատանքային խումբը քննարկել է օլիմպիական ծրագիրը «ուժեղացնելու» հնարավորությունը։ Նշած հանձնաժողովի  անդամ, աթլետիկայի համաշխարհային կազմակերպության նախագահ Սեբաստիան Քոուն The Guardian-ին տված հարցազրույցում առաջարկել էր, որ կրոսը և հեծանվակրոսը կարելի է ներառել 2030թ.  ձմեռային խաղերի  ծրագրում։

Ձմեռային մարզաձևերի   ֆեդերացիաները այդ առթիվ մտահոգված են:  Մոտեցումը հարիր չէ  ձյան և սառույցի վրա  ցուցադրվող  մրցումային տոնակատարությանը, որն  առանձնահատուկ է իր մշակույթով, մարզիկներով և խաղադաշտերով։

«Նորարարությունը պետք է ուղղված լինի առկա ձմեռային մարզաձևերի զարգացմանը,  մասնակիցների և մարզասերների ավելի լայն շրջանակ ներգրավելուն, ինչպես նաև ձմեռային օլիմպիական խաղերի գրավչության բարձրացմանը», - նշել է ձմեռային օլիմպիական մարզաձևերի ասոցիացիայի նախագահ Իվո Ֆերիանին։

 

Այլ նորություններ