ԱՍՈՒԼԻՍԻՆ ԿՀԱՋՈՐԴԻ ՄԱՐԶՈՒՄԸ

10:57 - 12 Նոյ, 2025

Վաղը՝ նոյեմբերի 13-ին, ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի ֆուտբոլի 2026թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու նախավերջին տուրի Հայաստան-Հունգարիա հանդիպումը։

Այսօր  երեկոյան նախատեսված է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և խաղացողներից մեկի նախախաղային ասուլիսը, որին կհաջորդի  մեր ընտրանու մարզումը:

Հայաստան - Հունգարիա մրցամարտը կսպասարկի Իսպանիայի մրցավարական հանձնախումբը՝  Խոսե Մարիա Սանչեսի գլխավորությամբ։ Նրա օգնականներն են  Ռաուլ Կաբանիերոն և  Ինյիգո Պրիետոն: Չորրորդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։ VAR-ի մրցավարներն են Կառլոս դել Սերո Գրանդեն և  Վալենտին Գոմեսը։

 

Այլ նորություններ