
Երևանին հրաժեշտ տվեցին Եվրոպայի բռնցքամարտի երտասարդական և մինչև 23 տարեկանների առաջնությունների մասնակիցները:
Երեկ ռինգ ելան ավագ տարիքայինները:
Մեր երկրի ներկայացուցիչներից չեմպիոնի պատվին արժանացան երևանցիներ Մանվել Պետրոսյանը / 63 5 կգ /, Հարություն Հակոբկոխյանը / 71 կգ / և աղջիկների պայքարի մասնակից Էլիդա Քոչարյանը / 60 կգ /: Նրանց հինգական թիմակիցներ դարձան արծաթե և բրոնզե մեդալակիրներ: