Ա- ԼԻԳԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

14:17 - 10 Նոյ, 2025

ՊրոԲասկետ Ա-Լիգայի առաջնությունում անցած հանգստյան օրերին  կայացել են հերթական հանդիպումները:

«Արթիկը» հաղթել է  ԲԿՄԱ-ին ՝ 76 : 68: Հանդիպման MVP է  ճանաչվել արթիկցի  Նհլանհլա Վելան: Նա վաստակել է  15 միավոր, 20 անգամ տիրել է  անդրադարձած գնդակին և կատարել է  երկու  արդյունավետ փոխանցում։

«Ուրարտուն»  առավելության է հասել  «Էրեբունիի» նկատմամբ՝ 94 : 82: Մրցամարտի MVP է  ճանաչվել «Էրեբունիի» խաղացող Հայկազ Գրիգորյանը, ով վաստակել է  26 միավոր, 10 անգամ տիրել է  անդրադարձած  գնդակին և կատարել է  չորս  արդյունավետ փոխանցում։

«Հատիսը» պարտության է մատնել   «Օլիմպավանին» ` 94 : 84:  Խաղի MVP է  ճանաչվել հատիսցի   Դավիթ Խաչատրյանը, որը   վաստակել է  15 միավոր, 23 անգամ տիրել է  անդրադարձած գնդակին և կատարել է   հինգ  արդյունավետ փոխանցում։

Այլ նորություններ