
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագի թևկապը այսուհետ կկրի Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Ինչպես հայտնի է, հավաքականի այժմ արդեն նախկին ավագ, Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով և չի կարողանա մասնակցել մեր ընտրանու առաջիկա հանդիպումներին:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու խաղում ՀՀ ազգայինը սեփական հարկի տակ, նոյեմբերի 13-ին կհյուրընկալի Հունգարիայի, իսկ երեք օր անց՝ մրցակցի դաշտում կխաղա Պորտուգալիայի հավաքականի հետ: