ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԵՐՈՒՄ

12:37 - 04 Նոյ, 2025

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Լոս Անջելեսի 2028թ. օլիմպիական խաղերի քաշային կարգերը: ՄՕԿ-ի որոշումից հետո կարգերի  ընդհանուր թիվը դարձել է  12 (վեցական ՝  ըստ սեռի):

Օլիմպիական խաղերում  տղամարդիկ կմրցեն 65 կգ, 75 կգ, 85 կգ, 95 կգ, 110 կգ և +110 կգ, իսկ  կանայք՝   53 կգ, 61 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ և +86 կգ քաշային կարգերում։

Նոր կարգերը IWF-ի բոլոր մրցումներում կգործեն  սկսած 2026թ. օգոստոսի 1-ից։

Փոփոխությունները  առաջարկել է  IWF տեխնիկական կոմիտեն, որը  հաստատել  է ֆեդերացիայի  գործկոմը՝  2025թ. Նորվեգիայի Ֆորդե քաղաքում՝ աշխարհի առաջնության ժամանակ։

Կատեգորիաների սահմանումը որոշակի  պարզություն է մտցրել, քանի որ օլիմպիական խաղերին  մնացել է երեք տարուց էլ պակաս։ Ավելին,  փոփոխությունները նշանակում են, որ  սահմանված բոլոր համաշխարհային ռեկորդները կրկին չեղյալ կհայտարարվեն։

Այլ նորություններ