
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Armenia Basketball հիմնադրամը 2025–2026 մրցաշրջանից դառնում է ProBasket A Լիգայի գլխավոր աջակիցը։
Այս համագործակցությունը միտված է ուժեղացնելու Հայաստանի առաջնությունը և ստեղծելու ավելի բարենպաստ պայմաններ հայկական բասկետբոլի զարգացման համար։ Armenia Basketball հիմնադրամի աջակցությամբ տաղանդավոր հայ խաղացողները հնարավորություն կունենան 2025–2026 մրցաշրջանում հանդես գալու հայկական ակումբներում, զարգանալու և ամբողջությամբ ցուցադրելու իրենց կարողությունները։
Armenia Basketball հիմնադրամը և ProBasket A Լիգան համատեղ կաշխատեն՝ բարձրացնելու մրցակցության մակարդակը, բարելավելու մասնագիտական միջավայրը խաղացողների և ակումբների համար, և նպաստելու հայկական բասկետբոլի երկարաժամկետ աճին։