
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտվեց սպորտային մարմնամարզության աշխարհի 53-րդ առաջնությունը:
Հենացատկի եզրափակիչում Հայաստանի թիմի առաջատար Արթուր Դավթյանը փայլուն կատարեց երկու ցատկերը, հանրագումարում վաստակեց 14.833 միավոր և ճանաչվեց երկրորդը: Նա դարձավ արծաթե մեդալակիր:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց օլիմպիական կրկնակի չեմպիոն, Ֆիլիպինցի Կառլոս Յուլոն / 14.866 միավոր / : Բրոնզե մեդալով պարգևատրվեց ուկրաինացի Նազար Չեպուրնին / 14.483 /:
Հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարած թիմից նժույգթափերում նախօրյակին արծաթի էր արժանացել նաև Մամիկոն Խաչատրյանը:
Աշխարհի հաջորդ տարվա առաջնությունը նախատեսված է անցկացնել Հոլանդիայի Ռոտերդամում։