ՀԻՆ ՕԼԻՄՊԻԱՅՈՒՄ ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26 - ԻՆ

10:47 - 24 Հոկ, 2025

Իտալիայում  2026թ. անցկացվելիք ձմեռային  25 –րդ օլիմպիական խաղերի  կրակը  կվառվի Հունաստանում՝  հին Օլիմպիայում՝ նոյեմբերի 26-ին:

Հայտնի է, որ առաջին ջահակիրը կլինի լեռնադահուկորդ Ալեքսանդրոս Գիննիսը: Դրանից հետո ջահի փոխանցավազքը կսկսի ճանապարհորդությունը Հունաստանով: Կրակը կանցնի երկրի յոթ վարչական տարածքների  23 շրջաններով և կայցելի տարբեր քաղաքներ:

Փոխանցավազքի  հունական հատվածը  կավարտվի «Պանաթինաիկոս» մարզադաշտում:

Արարողությունից հետո կրակը կհանձնվի իտալական կողմին և Հռոմ  կժամանի դեկտեմբերի 4-ին: Ապա  կսկսվի ջահի փոխանցավազքը ամբողջ Իտալիայով, որը  կավարտվի  հաջորդ տարվա փետրվարի 6-ին՝  Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:

Այլ նորություններ