ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՍՏՈՒԳԱՏԵՍԻՑ ՀԵՏՈ

14:57 - 29 Սեպ, 2025

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Սեբաստիան Քոուն  կարծում է, որ միջազգային  օրացույցը պետք է վերանայվի, հատկապես կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերների համապատկերում:  Բանն այն է, որ մարզաձևի  ամենահայտնի աստղերը  Տոկիոյի  2025թ. աշխարհի առաջնությունում ստիպված էին պայքարել բարձր ջերմաստիճանի դեմ։

Մրցաշարի  մեկնարկները  նշանավորվել են  ոչ միայն ակնառու ելույթներով, այլև մարզիկների առջև ծառացած ծայրահեղ պայմանների վերաբերյալ մտահոգություններով։ Ջերմաստիճանը պարբերաբար գերազանցել է  30°C-ը, իսկ խոնավությունը՝ 90%-ից բարձր, ինչը դժվարին և վտանգավոր պայմաններ է ստեղծել   այնպիսի մրցաձևերի համար, ինչպիսիք են մարաթոնը և մարզական քայլքը։

Ճիշտ է, պայմանները մեղմելու համար որոշ մրցումներ անցկացվել են  լուսադեմին: Ըստ Քոուի,  հետազոտությունները ցույց են տվել, որ մարզիկների 70%-ը հայտնում է, որ կլիմայի փոփոխությունը և շոգը ազդում են իրենց մարզումների և մրցումների ժամանակացույցի վրա: Ժամանակն է, որ միջազգային մարզական կառույցները  /մասնավորապես՝ օլիմպիական/  վերանայեն օրացույցը:

Չնայած ծայրահեղ պայմաններին, Տոկիոյի առաջնությունը  նաև մի քանի հիշարժան պահեր է պարգևել:

Քոուն անդրադարձել  է  նաև  աթլետիկայի ներկային. «Կարծում եմ՝ մեր մարզաձևը իսկապես լավ վիճակում է։ Մենք ունենք ավելի լայն գրավչություն և ավելի մեծ լսարան, քան ունեցել ենք տարիներ առաջ»։

Այլ նորություններ