ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

12:07 - 29 Սեպ, 2025

Ավստրիայի  Անդաու քաղաքում  անցկացվել է   հանդբոլի  եվրոպական Ֆեդերացիայի (EHF)  17 –րդ կոնգրեսը:

Քննարկված հարցերից գլխավորը մարզաձևը   աշխարհամասի երկրներում մասսայականացնելը  ու զարգացնելն էր:

Հայաստանի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի և Կոսովոյի ֆեդերացիաները ստորագրել են  << Մաստեր Պլան >> անունը կրող  համաձայնագրեր՝  Եվրոպայի  Ֆեդերացիայի հետ:  

Համագործակցության հաստատման նախօրեին հինգ ֆեդերացիաները ներկայացրել էին մանրամասն պլաններ և ժամանակացույցեր EHF-ին՝ իրենց երկրներում հանդբոլի զարգացմանը խթանելու վերաբերյալ:

Վեհաժողովի  մասնակից, մարզաձևի  ՀՀ ֆեդերացիայի նախագահ Արսեն Խաչատրյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացրել է   << Մաստեր պլանի >> եռամյա ծրագիր: Այն արժանացել է Հին Աշխարհամասի ֆեդերացիայի ղեկավարների հավանությանը և նրանք մինչև 2028թ. ֆինանսական աջակցություն կցուցաբերեն:  

Արսեն Խաչատրյանը նաև առանձնազրույց է ունեցել եվրոպականի նախագահ  Միխայել Վիդերերի   հետ: Խոսել են Հայաստանի հանդբոլի խնդիրների մասին, լսել  ցանկություններն ու առաջարկությունները: Նախագահը   խոստացել է, որ Հայաստանում  կստեղծեն նպաստավոր  պայմաններ, որոնց շնորհիվ  հայ  մասնագետները կմասնակցեն միջազգային խորհրդակցությունների, տեսագործնական սեմինարների: Մեր առաջատար  մարզիկները և թիմերը կընդգրկվեն ուսումնամարզական միջազգային  համատեղ մարզումներում և մրցումներում: Նաև  կհարստանա ՀՀ –ում  անցկացվելիք տեղական և միջազգային  մրցումների քանակը և այլն:

Տեղի է ունեցել  նաև EHF-ի նախագահի ընտրությունը: Այդ պաշտոնում երրորդ անգամ ընտրվել է ավստրիացի  69-ամյա Միխայել Վիդերերը:

 

Այլ նորություններ