
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Արմեն Բաբալարյանի գլխավորած ՀՀ հավաքականի կազմը արդեն հրապարակվել է մարզական մամուլում:
Վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել մեր ըմբիշների առաջին մրցակիցները:
Նախնական գոտեմարտերը նշանակված են Երևանի ժամանակով 15:30-ից: Պայքարի կբռնվեն մեր չորս պատվիրակներ: Մանվել Խաչատրյանը (55 կգ) 1/8 եզրափակիչում կմրցի թուրք Մուհամեդ Էմին Չակիրի, Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/16 փուլում՝ Քամալ Ամիր Բեյի (ԱՄՆ), Սամվել Գրիգորյանը (82 կգ)՝ UWW-ի դրոշի տակ հանդես եկող Ադլետ Տյույուբաեւի, իսկ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)՝ ադրբեջանցի Բեկա Կանդելակիի հետ: