
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է աշխարհի առաջնություն մեկնող Հայաստանի հավաքականների կազմերը:
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում նշանակված ստուգատեսում մեր տղամարդկանց ընտրանին կունենա հետևյալ կազմը.
Գառնիկ Չոլակյան (60 կգ)
Գոռ Սահակյան (71 կգ)
Սուրեն Գրիգորյան (88 կգ)
Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)
Գարիկ Կարապետյան (110 կգ)
Վարազդատ Լալայան (+110 կգ)
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:
Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ):
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը:
Հայաստանի հավաքականի բժիշկը կլինի Դավիթ Մոսինյանը, իսկ կինեզիստը` Ռոզա Հովհաննիսյանը:
Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-11-ը: