
Ուզբեկստանի Սամարղանդում շարունակվում է շախմատի «Գրանդ Սվիս 2025» միջազգային հեղինակավոր մրցաշարը: Խաղացվել է չորս փուլ: Մեր պատվիրակներից Ռոբերտ Հովհաննիսյանը չորս հնարավորից ունի 2.5 միավոր և այսօր՝ հինգերորդ տուրում կմրցի Յորդեն Վան Ֆորեստի հետ։
Նույնքան միավոր ունի նաև Շանթ Սարգսյանը, որը կխաղա Լևոն Արոնյանի հետ:
Գաբրիել Սարգսյանն ու Արամ Հակոբյանը վաստակել են 1.5 -ական, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ մեկ միավոր:
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը առայժմ ունի 2.5, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ մեկ միավոր։