ՀՅՈՒՐԵՐԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԱՅՍՕՐ

15:17 - 04 Սեպ, 2025

Աշխարհի  ֆուտբոլի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի  Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի Անգլիայի մրցավարական հանձնախումբը ՝ Էնթոնի Թեյլորի գլխավորությամբ: Նրա օգնականներն են ՝  Գարի Բեսվիկը և Ադամ Նանը։ Չորրորդ պաշտոնյան է Ռոբերտ Ջոնսը, իսկ  VAR-ի պատասխանատուները՝  Փիթեր Բանքեսը և Ստյուարտ Աթվելը։

Ի դեպ, Էնթոնի Թեյլորի գլխավորած մրցավարական խումբը  այս տարվա մարտին սպասարկել է Թբիլիսիում տեղի ունեցած  ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումը:  

Նշենք, որ Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա  Հանրապետական  մարզադաշտում, սեպտեմբերի վեցին: Խաղի սկիզբը՝   ժամը 20։00-ին։

Պորտուգալիայի ֆուտբոլային  պատվիրակությունը Լիսաբոնից  Երևան կժամանի այսօր, ուշ երեկոյան ՝ ժամը 23։30-ին։ Հյուրերը կհանգրվանեն «Seven Visions Dvin» հյուրանոցում:  

 

Այլ նորություններ