
Շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ / հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակները։
Տղամարդկանց ցանկում Հայաստանի ներկայացուցիչներից ընդգրկված են Շանթ Սարգսյանը / 2653 միավոր, 68-րդ տեղ / և Ռոբերտ Հովհաննիսյանը / 2629, 100-րդ /:
Սանդղակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը / 2839 /:
Կանանցից Էլինա Դանիելյանը 2405 միավորով 40-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 2393 միավորով ՝ 48-րդը: Առաջատարը չինուհի Հոու Յիֆանն է / 2609/ :