ՖԻԲԱ – Ի ԾՐԱԳՐՈՎ

10:27 - 21 Օգո, 2025

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ  մինչև 16 տարեկան աղջիկների  հավաքականի գլխավոր մարզչի օգնական և ՀԱԹ-ի մանկապատանեկան թիմերի գլխավոր մարզիչ Մանուկ Գրիգորյանը մասնակցել է  ՖԻԲԱ-ի Եվրոպայի մարզչական վկայականի հատուկ ծրագրին (FECC – FIBA Europe Coaching Certificate)։ Այն մշակվել է երիտասարդ մարզիչների համար՝ հնարավորություն տալով զարգացնելու իրենց գիտելիքները և փորձը պատանեկան բասկետբոլում։

Ծրագրի առաջին փուլը անցկացվել է  Թբիլիսիում (Վրաստան)՝ համատեղելով տեսական դասախոսություններն ու խաղերի վերլուծությունները։

Փորձառու վեց մասնագետների գլխավորությամբ մեկշաբաթյա դասընթացին մասնակցել են  43 երկրների 62 մարզիչներ:

Հաջորդ փուլը կկայանա 2026թ.  ՖԻԲԱ Մ18 Եվրոպայի առաջնության ընթացքում։

Այլ նորություններ