ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՃՈՊԱՆՈՒՂԻ

15:07 - 12 Օգո, 2025

Կես տարի է մնում  «Միլան-Կորտինա – 2026»  ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին: Կազմակերպիչները սկսել են նոր ճոպանուղու կառուցման աշխատանքները: Նախագիծը հուլիսին է հաստատել իշխանությունը: Այն ուղևորներին պետք է  «Ապոլոնիո» մարզադաշտի մոտ գտնվող մեծ կայանատեղիից տեղափոխի «Սոկրեպես» լեռնադահուկային կենտրոն:

Ճոպանուղին  մրցաշարից հետո կդառնա օլիմպիական ժառանգության կարևոր մասը։ Ծրագրի համաձայն պետք է տեղադրվի 10 հենարան և կառուցվի երեք կայան։ 50 խցիկը թույլ կտա ժամում 2400 մարդու բարձրացնել, հասցնել մեկնարկի հատված:

Նշվում է, որ նախագիծը կլինի հնարավորինս էկոլոգիապես մաքուր և օրգանապես կհամապատասխանի շրջակա միջավայրին։ Այն նաև հագեցած կլինի ժամանակակից գեոտեխնիկական և կառուցվածքային մոնիթորինգի համակարգով:

Կառուցը 96 ենթանախագծերից մեկն է։ Իտալիայի կառավարությունը դրանց իրականացման համար հատկացրել է 3,4 միլիարդ եվրո։

Այլ նորություններ