
Վարշավայում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշար: Մասնակիցների թվում էին Հայաստանի յոթ պատվիրակներ:
Առավել հաջող հանդես եկավ անվանի Մալխաս Ամոյանը / 77 կգ /: Նա անցկացրեց հինգ հաղթական գոտեմարտ և գրավեց առաջին տեղը:
Իրենց քաշային կարգերում երրորդը ճանաչվեցին Սլավիկ Գալստյանը / 72 կգ / և Ռազմիկ Քուրդյանը / 130 կգ /:
Մրցաշարը նախապատրաստական փուլ հանդիսացավ Խորվաթիայի Զագրեբում սեպտեմբերի 18 –ին մեկնարկելիք աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու համար: