ԱՄՓՈՓԵԼ է ՖԵԴԵՐԱՑԻԱՆ

14:57 - 31 Հուլ, 2025

Ֆրանիսայի Շատորու քաղաքում, Եվրոպայի հրաձգության առաջնությունում,  Հայաստանի հավաքականը ավարտել է  իր ելւույթները.

Մարզաձևի համապետական ֆեդերացիան ամփոփել է արդյունքները ՝ հետևյալ տեսքով.  

<< Մեր թիմը նվաճեց 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Մեծահասակների պայքարում ունեցանք 2 Եվրոպայի չեմպիոն՝ Գոռ Խաչատրյանը՝ 10 մ, իսկ Հովհաննես Մարգարյանը՝ 50 մ մրցատարածությունում։ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դարձան Հայկ Մինասյանն ու Գոհար Հարությունյանը։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Արուսյակ Գրիգորյանը, Լիլիթ Մկրտչյանը և Հովհաննես Մարգարյան / Արուսյակ Գրիգորյան զույգը։

Հայաստանի մեծահասակների հավաքականը լավագույնն էր նաև թիմային պայքարում։ Մեր տղամարդկանց և կանանց թիմերը երեք անգամ դարձան չեմպիոն, երկու անգամ՝ արծաթե, և մեկ անգամ էլ նվաճեցին բրոնզե մեդալ։

Երիտասարդների պայքարում ԵԱ-ի հաղթող դարձավ Աիդա Ազատյանը։ Մեր մարզուհին արծաթե մեդալ նվաճեց նաև խառը վազք մրցաձևում։ Երիտասարդների հավաքականի նորեկ Լիլիթ Մկրտչյանը նորմալ վազք մրցաձևում նվաճեց արծաթե մեդալ։

Շնորհակալ ենք մեր մարզիկներին և մարզիչներին կատարած աշխատանքի համար և մեր հավաքականին մաղթում ենք շարունակական առաջընթաց>>։

 

 

 

Այլ նորություններ