
Հայաստանի մինչև 18 տարեկան բասկետբոլիստուհիները նույնպես ավարտեցին իրենց մրցավեճը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարում:
Անդորրայում, մեր թիմը, ավագ մարզիչ Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ, գերազանցեց սպասելիքները, քանզի մրցումներում հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլերի արգելքները և մտավ եզրափակիչ: Հայրենական բասկետբոլի << դուստրերը >> կամային բարձր որակներ դրսևորեցին, ջանք ու եռանդ չխնայեցին ստուգատեսում լավագույնը ճանաչվելու համար:
Այդ է վկայում նաև վրացուհիների հետ եզրափակիչ խաղում գրանցված հաշվի նվազագույն տարբերությունը / 60: 63 /, որը, ավաղ, մեր թիմի օգտին չխոսեց:
Անկախ արդյունքից, մերոնց նվաճած արծաթե մեդալներն են ձուլված են ազնիվ մետաղից, որի համար հպարտանում ենք ու շնորհավորում մեր բասկետբոլիստուհիներին:

Նշենք, որ դիպուկությամբ կրկին աչքի ընկավ Սեդա Գաբրիելյանը: Նա գրանցեց դաբլ-դաբլ, վաստակեց 26 միավոր, կատարեց 21 ռեբաունդ և վեց արդյունավետ փոխանցում:
Սեդան նաև ընդգրկվեց առաջնության լավագույն խաղացողների խորհրդանշական հնգյակում: