
Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում հասարակածը հատել է Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 18 – րդ փառատոնը / EYOF /:
Հաճելի լուր ստացանք ձյուդոյի մրցաշարից:
Հայաստանի ներկայացուցիչ, վանաձորցի Տիգրան Սարուխանյանը / 73 կգ / վստահ մրցելույթներ ունեցավ: Նա իր օգտին գրանցեց չորս հաղթանակ, մեկ անգամ ձախողվեց, գրավեց երրորդ տեղը և պարգևատրվեց բրոնզե մեդալով:

Մարզիչ Գոռ Հարությունյանի անձնական սանը օժտված է մարզական բնածին որակներով, ունի սլացիկ կազմվածք, ֆիզիկական և կամային բարձ որակներ և կարծես գնում է նույն քաշային կարգում հանդես եկած, մոտ անցյալի մեր նշանավոր վարպետ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի հետքերով:
Շնորհավորում ենք նորընծա մեդալակիր Տիգրանին և նորանոր հաջողություններ ակնկալում նրանից: