
Այսօր՝ հուլիսի 23-ին, Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը:
Մեր մայրաքաղաք են ժամանել Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները:
Առաջնության շրջանակում նախատեսվում է շուրջ 500 վոլեյբոլիստի մասնակցություն, 60 հանդիպում: Խաղերը տեղի կունենան «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:
Հայաստանի թիմը ձևավորվել է շուրջ վեց ամիս առաջ և անցել է լիարժեք նախապատրաստական փուլ:
Մեր հավաքականի նպատակն է տեղ գտնել առաջին հնգյակում, որը հնարավորություն կընձեռի մասնակցել 2026 թ. աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը:
Երևանյան ստուգատեսը եզրագիծը կհատի օգոստոսի 3-ին: