ԱՅՍՕՐ ԵՐԵԿՈՅԱՆ

10:57 - 22 Հուլ, 2025

Հայաստանի ֆուտբոլի  չեմպիոն և գավաթակիր Երևանի  «Նոան» երեկ նախախաղային մարզում է անցկացրել Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» դեմ հանդիպման նախօրեին։

Հիշեցնենք, որ մրցամարտը տեղի կունենա չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ծրագրով:

Հանդիպումը կկայանա  այսօր ՝  հուլիսի 22-ին, Աբովյանի մարզադաշտում:

Խաղի սկիզբը ՝  ժամը  20:00-ին։

Մեր թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ասել է, որ առաջիկա խաղը մեծ մարտահրավեր է իրենց համար և խաղադաշտում կանեն առավելագույնը, որպեսզի  լավ արդյունք գրանցեն։ Մեր ֆուտբոլիստները ասպարեզ կելնեն մարտական տրամադրությամբ  և ամեն բան կանեն մարզասերների հույսերն արդարացնելու համար:

 

Այլ նորություններ