
Մոսկվայում ավարտվել է սպորտային մարմնամարզության «Ուժեղագույնների գավաթ» անվանումով միջազգային մրցաշարը:
Նժույգթափերի եզրափակիչում մեր երկրի պատվիրակ Մամիկոն Խաչատրյանը վաստակեց 14.900 միավոր, առաջ անցավ բոլոր մրցակիցներից և նվաճեց հաղթողի կոչումը:
Արծաթե մեդալը բաժին հասավ ղազախստանցի Զեյնոլլա Իդրիսովին / 14.566 /: Բրոնզե պարգևով բավարարվեց Համլետ Մանուկյանը / 14.300 /։
Հաղթանակից հետո Մամիկոն Խաչատրյանը ասել է, որ ինքը և Համլետը լավ ընկերներ են և հաճելի է միմյանց հետ մրցելը։
Նրանք հաճախ հերթագայում են հաղթանակները և միասին բարձրանում պատվո հարթակ։
Հիշենք, որ մեկ ամիս առաջ Լայպցիգի Եվրոպայի առաջնությունում իրենց նորամուտը նշած Համլետը հռչակվեց չեմպիոն, իսկ Մամիկոնը ՝ փոխչեմպիոն: