ԳՆԱՀԱՏԵԼՈՎ ՄԱՐԶՉԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

11:17 - 10 Հուն, 2025

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը իր երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց: Կոսովոյի թիմին առաջին մրցամարտում պարտվելուց հետո / 2 : 5 /,  այս անգամ  ավելի վստահ խաղ ցուցադրեցին մեր մարզիկները: Չեռնոգորիայի հավաքականի հետ / Նիկշիչ քաղաքում / մրցավեճում գրանցվեց 2 : 2 հաշիվը:

Երկու հանդիպումներին հաջորդած մամուլի ասուլիսներից առաջինում մեր թիմի գլխավոր մարզիչ, հոլանդացի մասնագետ Ջոն վան'տ Սխիպիին չէին գոհացրել մերոնց գործողությունները, որոնցում խաղացողները լիովին չեն դրսևորել հաղթանակ տանելու ցանկությունը: Իսկ ահա Չեռնոգորիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքից նա չի դժգոհել: Ավելին, մրցակցի դարպասի մատույցներում վտանգավոր պահեր մերոնք ավելի շատ են ստեղծել:  

Ջոն վան'տ Սխիպը նաև նշել է, որ մինչև պաշտոնական առաջին հանդիպումը դեռ երեք ամիս ժամանակ կա: Չափազանց կարևոր է,  որ այդ ընթացքում տղաները կարողանան բարելավել խաղային որակները: Հատկապես պաշտպանները պետք է առավել մարտունակ դառնան . . .

Գլխավոր մարզչի տեսակետները գնահատելով, պետք է ենթադրել, որ մեր ընտրանու խաղացողները ունակ են բարելավել իրենց խաղամակարդակը և նվիրվածության ու կամային որակներ դրսևորելու պարագայում արժանի են և կկարողանան պատվով դուրս գալ հետագա փորձություններից:

Այլ նորություններ