ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԳՈՀ ՄՆԱՑԻՆ

11:47 - 09 Հուն, 2025

Տոնական մթնոլորտում անցավ մայրաքաղաքի «Գազպրոմ Արենայում» անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին հայտավորված 18 երկրների ավելի քան 250 մարզիկ – մարզուհիները պայքարեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սահմանած մրցանակների համար:

Մասնակիցներին և ներկաներին ողջունեցին սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրանք փոխանակեցին խորհրդանշական գավաթներ:

Մրցագորգերի վրա դիտարժան գոտեմարտեր շատ եղան: Խաղարկված պարգևներից անմասն չմնացին տանտերերը:

Առավել հաջող հանդես եկան Կարեն Սարգսյանը / 58 կգ /  և Գոռ Հարությունյանը / 88 կգ /, որոնք հաղթեցին իրենց բոլոր մրցակիցներին և դարձան գավաթակիր: Նրանց երկու թիմակիցներ արժանացան արծաթե և յոթը ՝ բրոնզե մեդալի:

Խաղարկության մասնակիցները մեծ գուհունակությամբ հրաժեշտ տվեցին մեր մայրաքաղաքին:

 

Այլ նորություններ