ԵՐԿՈՒ ՄՐՑԱՄԱՐՏ, ԵՐԿՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ

11:07 - 09 Հուն, 2025

Ինչպես հայտնի է, ԱՄՆ –ում ուսումնամարզական հավաք անցկացրեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի հավաքականը: Այդ միջոցառումը, ըստ էության, բարելավել է մեր թիմի գլխավոր մարզիչ  Ռեքս Կալամյանի սաների ընդհանուր մարզավիճակը: Համենայնդեպս, մերոնք երկու հաղթական հանդիպում անցկացրին Կոստա Ռիկայի ընտրանու հետ: Առաջին մրցամարտում գրանցվեց 86 : 62, իսկ երկրորդում ՝ 103 : 90 հաշիվը:

Մրցումներում դիպուկությամբ աչքի ընկավ և լավագույն խաղացող ճանաչվեց  Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա առաջին դեպքում վաստակեց 21, իսկ երկրորդում ՝ 19 միավոր:  

Արժե նշել, որ մրցակիցը մարզաձևի միջազգային ֆեդերացիային անդամակցել է 1969թ.: 2020թ. կոստառիկացիների ընտրանին, Պանամայի բասկետբոլիստներից հետո, Կենտրոնական Ամերիկայում  երկրորդ լավագույն թիմն է  ճանաչվել:

Այլ նորություններ